15:10  ,  27 ապրիլի, 2015

Արտյոմ Սիմոնյանը՝ գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ

Ֆուտբոլի Շվեյցարիայի երրորդ դիվիզիոնի առաջնության հերթական տուրում «Ցյուրիխի» երկրորդ թիմը 5:1 հաշվով հաղթել է «Սյոնին»:

«Ցյուրիխի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանն անցկացրել է ամբողջ հանդիպումը եւ դարձել է գոլի ու գոլային փոխանցման հեղինակ:

Հիշեցնենք, որ «Ցյուրիխի» երկրորդ թիմի մարզիչն է Հայաստանի հավաքականի նախկին խաղացող, ազգային թիմի նախկին գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի շտաբի անդամ Արթուր Պետրոսյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում