«Քլիվլենդը» եւ «Վաշինգտոնը» նվաճեցին Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) 1/4 եզրափակիչի ուղեգիր՝ փլեյ-օֆֆի առաջին շարքում հաղթելով 4:0 հաշվով:
«Քլիվլենդը» դուրս թողեց «Բոստոնին», իսկ «Վաշինգտոնն» ուժեղ գտնվեց «Տորոնտոյից»: Չորրորդ խաղում «Քլիվլենդի» առաջատար Լեբրոն Ջեյմսը հավաքեց 27 միավոր՝ երրորդ անգամ անընդմեջ ճանաչվելով հանդիպման ամենաարդյունավետ:
Ավելի վաղ քառորդ եզրափակիչի ուղեգիր էր նվաճել «Գոլդեն Սթեյտը»:
Խաղային օրվանից հետո ներկայացվել է լավագույն դրվագների տասնյակը, որը գլխավորում է «Բոստոնի» խաղացող Բրենդոն Բասը:
NBA, 1/8 եզրափակիչ
«Բոստոն» - «Քլիվլենդ»՝ 93:101 (19:29, 17:28, 25:13, 32:31)
Շարքի հաշիվը՝ 0:4
«Սան Անտոնիո» - «Կլիպերս»՝ 105:114 (25:25, 22:26, 29:30, 29:33)
Շարքի հաշիվը՝ 2:2
«Դալաս» - «Հյուսթոն»՝ 121:109 (25:34, 36:19, 33:22, 27:34)
Շարքի հաշիվը՝ 1:3
«Վաշինգտոն» - «Տորոնտո»՝ 125:94 (36:22, 30:28, 36:20, 23:24)
Շարքի հաշիվը՝ 4:0
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում