NBA. «Քլիվլենդը» եւ «Վաշինգտոնը» շարժվում են առաջ, օրվա լավագույն դրվագները

11:18   27 ապրիլի, 2015

«Քլիվլենդը» եւ «Վաշինգտոնը» նվաճեցին Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) 1/4 եզրափակիչի ուղեգիր՝ փլեյ-օֆֆի առաջին շարքում հաղթելով 4:0 հաշվով:

«Քլիվլենդը» դուրս թողեց «Բոստոնին», իսկ «Վաշինգտոնն» ուժեղ գտնվեց «Տորոնտոյից»: Չորրորդ խաղում «Քլիվլենդի» առաջատար Լեբրոն Ջեյմսը հավաքեց 27 միավոր՝ երրորդ անգամ անընդմեջ ճանաչվելով հանդիպման ամենաարդյունավետ:

Ավելի վաղ քառորդ եզրափակիչի ուղեգիր էր նվաճել «Գոլդեն Սթեյտը»:

Խաղային օրվանից հետո ներկայացվել է լավագույն դրվագների տասնյակը, որը գլխավորում է «Բոստոնի» խաղացող Բրենդոն Բասը:

NBA, 1/8 եզրափակիչ   

«Բոստոն» - «Քլիվլենդ»՝ 93:101 (19:29, 17:28, 25:13, 32:31)

Շարքի հաշիվը՝ 0:4

«Սան Անտոնիո» - «Կլիպերս»՝ 105:114 (25:25, 22:26, 29:30, 29:33)

Շարքի հաշիվը՝ 2:2

«Դալաս» - «Հյուսթոն»՝ 121:109 (25:34, 36:19, 33:22, 27:34)

Շարքի հաշիվը՝ 1:3

«Վաշինգտոն» - «Տորոնտո»՝ 125:94 (36:22, 30:28, 36:20, 23:24)

Շարքի հաշիվը՝ 4:0



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։