10:10  ,  27 ապրիլի, 2015

«Միլանի» ֆուտբոլիստներն Ինձագիին ասել են, որ նա արժանի չէ գլխավոր մարզիչի պաշտոնին

«Միլանի» ֆուտբոլիստներն A Սերիայի 32-րդ տուրում «Ուդինեզեից» կրած պարտության համար մեղադրել են թիմի գլխավոր մարզիչ Ֆիլիպո Ինձագիին՝ նշելով, որ նա արժանի չէ գլխավորել իտալական ակումբը:

Corriere della Sera-ի համաձայն՝ խաղից հետո Ինձագին թիմի ավտոբուսում որոշել է զրուցել իր ֆուտբոլիստների հետ, ինչի համար ակումբի փոխնախագահ Ադրիանո Գալիանիին խնդրել է դուրս գալ մի քանի րոպեով: Իտալացի մասնագետը հայտարարել է, որ այդ ֆուտբոլիստներն արժանի չեն հանդես գալ «Միլանի» մարզաշապիկով, իսկ խաղացողներն իրենց հերթին պատասխանել են, որ Ինձագին արժանի չէ իր պաշտոնին: Բացի այդ, Ուդինեզեից» կրած պարտությունից հետո Ինձագին «Միլանի» ֆուտբոլիստներին թույլ չի տվել հեռանալ թիմի մարզաբազայից: 

A Սերիայի 32-րդ տուրից հետո «Միլանը» 43 միավորով 10-րդ տեղում է: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում