16:23  ,  26 ապրիլի, 2015

Յուրա Մովսիսյանի գոլային փոխանցումն օգնեց «Սպարտակին»

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 25-րդ տուրում «Սպարտակը» Մոսկվայում հաղթանակ կորզեց Կազանի «Ռուբինի» դեմ խաղի վերջնամասում՝ 1:0:

Հանդիպումը հարուստ չէր գոլային պահերով ու անցավ հավասար պայքարում, սակայն ավելացված ժամանակում հոլանդացի կիսապաշտպան Կվինսի Պրոմեսն, աչքի ընկնելով անհատական բարձր վարպետությամբ, հաղթանակ պարգեւեց դաշտի տերերին: Գոլային փոխանցումը կրնկով կատարեց Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով երկրորդ խաղում անընդմեջ մնացել էր «Սպարտակի» պահեստայինների թվում եւ փոխարինման էր դուրս եկել 72-րդ րոպեին:

Ծնկի ծանր վնասվածքից վերականգնվող Արաս Օզբիլիսը դեռ չի հայտավորվում մոսկովյան ակումբի կազմում: «Սպարտակն» այս հաղթանակից հետո 42 միավորով բարձրացավ 6-րդ տեղ:

Հիշեցնենք, որ նախորդ տուրում Յուրա Մովսիսյանը գոլի հեղինակ էր դարձել փոխարինման դուրս գալուց հետո:

Ռուսաստանի առաջնություն, 25-րդ տուր

«Սպարտակ» - «Ռուբին»՝ 1:0

Կվինսի Պրոմես, 90+1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում