21:55  ,  25 ապրիլի, 2015

Գրիզմանի դուբլը նպաստեց «Աթլետիկոյի» հաղթանակին

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 33-րդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» տանը 3:0 հաշվով հաղթեց «Էլչեին»: Իսպանիայի չեմպիոնից երկրորդ խաղակեսում դուբլի հեղինակ դարձավ ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը:

Դիեգո Սիմեոնեի թիմը երրորդն է եւ 4 միավոր է զիջում երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Ռեալին», որը մեկ խաղ պակաս է անցկացրել:

Իսպանիայի առաջնություն, 33-րդ տուր

«Աթլետիկո» - «Էլչե»՝ 3:0

Անտուան Գրիզման, 55, 77, Ռաուլ Գարսիա, 63

«Խետաֆե» - «Լեւանտե»՝ 0:1

Վիկտոր Կասադեսուս, 35

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով