16:34  ,  20 ապրիլի, 2015

Ֆելիքս Բրիխը՝ «Ռեալ» - «Աթլետիկո» խաղի գլխավոր մրցավար

ՈւԵՖԱ-ն հրապարակել է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչում ապրիլի 22-ին կայանալիք 2 պատասխան խաղերի մրցավարների անունները:

«Ռեալ» - «Աթլետիկո» մադրիդյան դերբիի գլխավոր մրցավար է նշանակվել Ֆելիքս Բրիխը, ում կօգնի նրա գերմանական բրիգադը, հայտնում է ՈւԵՖԱ-ի կայքը:

«Մոնակո» - «Յուվենտուս» հանդիպումը կսպասարկի շոտլանդական մրցավարական անձնակազմը՝ Ուիլյամ Կոլամի գլխավորությամբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում