18:33  ,  19 ապրիլի, 2015

«Բարսելոնա» - ՊՍԺ եւ «Բավարիա» - «Պորտու» խաղերի մրցավարները

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Չեմպիոնների լիգայում ապրիլի 21-ին անցկացվելիք 1/4 եզրափակիչի 2 խաղերի մրցավարների անունները:

«Բավարիա» - «Պորտու» խաղի գլխավոր մրցավար է նշանակվել Մարտին Ատկինսոնը, ում կօգնի նրա անգլիական բրիգադը:

«Բարսելոնայի» ու ՊՍԺ-ի միջեւ Կատալոնիայում կայանալիք հանդիպումը կսպասարկի նորվեգական մրցավարական անձնակազմը՝ Սվեյն Մոենի գլխավորությամբ, փոխանցում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում