18:55  ,  17 ապրիլի, 2015

Վան Գալ. «Չելսիի» հետ խաղում ստիպված կլինեմ կատարել զգալի փոփոխություններ

Քերիկը վնասվածք ունի եւ չի կարողանա խաղալ «Չելսիի» դեմ, ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը:

«Քերիկից բացի, առաջիկա հանդիպումը բաց կթողնեն նաեւ Ռոխոն, Բլինդը եւ Ջոնսը: Ավելի վատ բան չէր կարող լինել, նրանք բոլորը պաշտպանության խաղացողներ են, Էվանսն էլ որակազրկված է: «Չելսիի» դեմ խաղում ստիպված կլինեմ կազմի զգալի փոփոխություններ կատարել:

Շոուն մարզվում էր մի քանի շաբաթ, նա պատրաստ է խաղալ: Վան Պերսին ընդամենը մի քանի օր է մարզվել, նրա մասնակցության մասին դեռ պետք է մտածեմ»,- հոլանդացի մասնագետի խոսքը մեջբերում է «Մանչեսթեր Յունայթեդի» կայքը:

Անգլիայի առաջնության 33-րդ տուրի «Չելսի» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը ապրիլի 18-ին է եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:30-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում