Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը հետաքրքրություն է ցուցաբերում պորտուգալական «Պորտուի» իսպանացի գլխավոր մարզիչ Խուլենու Լոպետեգիի նկատմամբ, հաղորդում է AS-ը:
Իսպանացի մասնագետի վրա Արքայական ակումբի ուշադրությունը ավելի է սեւեռվել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում «Բավարիայի» նկատմամբ «Պորտուի» 3:1 հաշվով տարած հաղթանակից հետո:
Իտալացի Կարլո Անչելոտիի պայմանագիրը «Ռեալի» հետ ավարտվում է 2016թ. ամռանը:
Լոպետեգիի գլխավորությամբ Իսպանիայի երիտասարդական հավաքականը 2013-ին դարձել է Եվրոպայի չեմպիոն: «Ռեալի» եւ «Բարսելոնայի» նախկին դարպասապահը 2008-2009-ին եղել է «Ռեալի» երկրորդ թիմի գլխավոր մարզիչը, որից հետո գլխավորել է Իսպանիայի մի քանի տարիքային խմբերի երիտասարդական թիմերը, «Պորտուն» գլխավորում է 2014-ից:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում