00:11  ,  16 ապրիլի, 2015

Հայ շախմատիստների արդյունքները Դուբայում

Դուբայում ավարտված շախմատային բաց մրցաշարում Տիգրան Լ. Պետրոսյանը եւ Տիգրան Հարությունյանը 9 հնարավորից վաստակեցին 6-ական միավոր, Մանուել Պետրոսյանը, Հովիկ Հայրապետյանը, Վահե Բաղդասարյանը` 5,5-ական, իսկ Մարիա Գեւորգյանը` 4,5:

7 միավորով առաջին տեղը գրավեց թուրք Դրագան Սոլակը, որը լրացուցիչ ցուցանիշներով առաջ անցավ հինգ այլ գրոսմայստերներից, փոխանցում է Armchess-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում