00:45  ,  11 ապրիլի, 2015

IBO չեմպիոնական մենամարտ. Հայկ Շահնազարյանը պարտվեց նոկաուտով

Մոսկվայում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում առաջին միջին քաշային կարգում IBO վարկածով աշխարհի չեմպիոնի թափուր տիտղոսի համար մենամարտեցին ռուսաստանցիներ Հայկ Շահնազարյանն ու Էդուարդ Տրոյանովսկին: 8-րդ ռաունդում 34-ամյա Տրոյանովսկին նոկաուտի ենթարկեց 21-ամյա մրցակցին:

Հայկ Շահնազարյանը պրոֆեսիոնալ ռինգում կրեց երկրորդ պարտությունը: Նա 15 մենամարտ ավարտել է հաղթանակով:

Երեկոյի գլխավոր մենամարտում առաջին ծանր քաշային կարգի WBA վարկածով աշխարհի չեմպիոն, ռուսաստանցի Դենիս Լեբեդեւը միավորներով հաղթեց պարտադիր հավակնորդ, ֆրանսիացի Յոուրի Կալենգային եւ պաշտպանեց տիտղոսը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում