Մոսկվայում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում առաջին միջին քաշային կարգում IBO վարկածով աշխարհի չեմպիոնի թափուր տիտղոսի համար մենամարտեցին ռուսաստանցիներ Հայկ Շահնազարյանն ու Էդուարդ Տրոյանովսկին: 8-րդ ռաունդում 34-ամյա Տրոյանովսկին նոկաուտի ենթարկեց 21-ամյա մրցակցին:
Հայկ Շահնազարյանը պրոֆեսիոնալ ռինգում կրեց երկրորդ պարտությունը: Նա 15 մենամարտ ավարտել է հաղթանակով:
Երեկոյի գլխավոր մենամարտում առաջին ծանր քաշային կարգի WBA վարկածով աշխարհի չեմպիոն, ռուսաստանցի Դենիս Լեբեդեւը միավորներով հաղթեց պարտադիր հավակնորդ, ֆրանսիացի Յոուրի Կալենգային եւ պաշտպանեց տիտղոսը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում