16:03  ,  7 ապրիլի, 2015

Հայաստանի Մ-19 հավաքականը կխաղա Ուզբեկստանի եւ Լիտվայի հավաքականների հետ

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականն ապրիլի 26-ին եւ 28-ին ընկերական հանդիպումներ կանցկացնի Ուզբեկստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականի հետ, իսկ մայիսի 26-ին եւ 28-ին Հայաստանի Մ-19 հավաքականի մրցակիցը կլինի Լիտվայի մինչեւ 19 տարեկանների հավաքականը, հայտնում է ՀՖՖ կայքը:

Ավելի վաղ հայտնի էր, որ Հայաստանի Մ-19 հավաքականն այս տարվա ընթացքում կանցկացնի ընկերական հանդիպումներ օգոստոսի 11-ին եւ 13-ին՝ Երեւանում մրցելով Սլովակիայի, իսկ սեպտեմբերի 16-ին եւ 18-ին՝ Մոլդովայի հավաքականի հետ:

Ֆոտո՝ ՀՖՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում