20:01  ,  9 հունիսի, 2012

«Իմպուլսը» խուսափեց պարտությունից վերջին վայրկյաններին

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 12-րդ տուրում Դիլիջանի «Իմպուլսը» սեփական խաղադաշտում ոչ ոքի խաղաց Կապանի «Գանձասարի» հետ՝ 1:1:

6-րդ րոպեին բրազիլացի հարձակվող Դիեգո Լոմբան բացեց խաղի հաշիվն՝ առաջ մղելով «Գանձասարին»: Ավելացված ժամանակում Մակեդոնիայի երիտասարդական հավաքականի հարձակվող Ֆիլիպ Տիմովը խփեց դիլիջանցիների պատասխան գնդակը՝ ձեւակերպելով հանդիպման վերջնական հաշիվը:

«Իմպուլսը» 23 միավորով երկրորդ տեղում է, իսկ «Գանձասարը» 20 միավորով չորրորդն է: Կապանցիները մեկ հանդիպում պակաս են անցկացրել:

Հայաստանի առաջնություն. 12-րդ տուր

«Իմպուլս» - «Գանձասար»՝ 1:1

Տիմով, 90+1 – Դիեգո Լոմբա, 7

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում