15:38  ,  9 հունիսի, 2012

Բերլուսկոնին կվաճառի «Միլանի» բաժնետոմսերի 20 տոկոսը

Իտալական «Միլանի» սեփականատեր Սիլվիո Բերլուսկոնին Emirates Group ընկերության սեփականատեր Մոհամեդ Ալ Մակտումի հետ բանակցություններ է վարում ակումբի բաժնետոմսերի մի մասը վաճառելու վերաբերյալ։

Football Italia-ն հայտնում է, որ իտալական կողմն ակումբի 20 տոկոս բաժնետոմսերի դիմաց ցանկանում է ստանալ մոտ 200 միլիոն եվրո, իսկ դա թույլ կտա գնել «Սան Սիրո» ստադիոնը։ Այդ դեպքում Միլան քաղաքի մյուս թիմը՝ «Ինտերը», ստիպված կլինի այլ ստադիոն վարձակալել։

Ալ Մակտումին «Միլանի» մոլի երկրպագուներից է եւ արդեն հինգ տարվա հովանավորչական պայմանագիր է կնքել ակումբի հետ։ Ենթադրվում է, որ շեյխը 23 միլիարդ եվրո է ներդնելու «Միլանում»։

Ավելի վաղ հաղորդվում էր, «Միլանի» բաժնետոմսերի 20 տոկոսը ձեռք բերելու դեպքում Ալ Մակտումին 200 միլիոն եվրո կտրամադրի Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին ձեռք բերելու համար։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով