15:13  ,  9 հունիսի, 2012

Եվրո- 2012. Հոլանդիա - Դանիա. անոնս

Եվրոպայի առաջնություն
Հունիսի 9-ին, Խարկով, «Մետալիստ» ստադիոն
B խումբ, 1-ին տուր
Հոլանդիա - Դանիա
Մրցավար – Դամիր Սկոմինա (Սլովենիա)

Հունիսի 9-ին պայքարի մեջ են մտնում B խմբի թիմերը: Հոլանդիայի հավաքականը մրցելու է  Դանիայի թիմի հետ: Ընդհանուր առմամբ Հոլանդիայի եւ Դանիայի հավաքականներն իրար դեմ խաղադաշտ են դուրս եկել 29 անգամ:  Հոլանդացիները հաղթել են 12 խաղերում, 10 խաղ ավարտվել է ոչ-ոքի, 7 անգամ էլ հաղթանակ է տարել Դանիայի հավաքականը:
Եվրոպայի առաջնությունների եզրափակիչ փուլերում թիմերը հանդիպել են երկու անգամ. 2000 թվականին հոլանդացիները հաղթել են 3:0 հաշվով, իսկ 1992 թվականին կիսաեզրափակիչում 2:2 հաշվից հետո դանիացիները հաղթել են 11 մետրանոց հարվածներով:
Երկու տարի առաջ մրցակիցները հանդիպեցին աշխարհի առաջնության խմբային մրցաշարում, եւ այդ ժամանակ 2:0 հաշվով հաղթեց Հոլանդիան:

Հոլանդիա
Հոլանդիայի հավաքականն ունի բարձրակարգ հարձակվողների շատ մեծ ընտրություն. փոխարինողների նստարանին կարող են հայտնվել այնպիսի հարձակվողներ, ինչպիսին են Յան Կլաաս Հունտելաարը կամ Դիրկ Կայտը: Ամենայն հավանականությամբ հոլանդացիների մեկնարկային կազմում կտեսնենք Ռոբին Վան Պերսիին, ով հիանալի մրցաշրջան անցկացրեց «Արսենալի» կազմում:

Պաշտպանությունում խնդիրներ կան: Մի շարք ֆուտբոլիստներ վնասվածքների պատճառով դուրս են մնացել թիմից, եւ Դանիայի հետ խաղում խաղադաշտ դուրս կգա Յետրո Վիլմեսը: Եթե այդպես լինի, ապա 18-ամյա Վիլմեսը կդառնա Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ամենաերիտասարդ ֆուտբոլիստը: Վնասվածքի պատճառով առաջին խաղը բաց է թողնելու նաեւ Յորիս Մատեյսենը: Պաշտպանության կենտրոնում Հեյտինգայի հետ կարող է խաղադաշտ դուրս գալ Վլաարը: Թիմի գլխավոր մարզչի համար շատ լավ լուր էր հիմնական դարպասապահ Մարտեն Ստեկելենբուրգի վերադարձը:

Հոլանդիայի հավաքականի հավանական կազմը
Ստեկելենբուրգ – Վան դեռ Վիլ, Հեյտինգա, Վլաար, Վիլեմս – Վան Բոմել, Դե Յոնգ – Ռոբեն, Սնեյդեր, Աֆելայ - Վան Պերսի

Դանիա
Դանիացիներն ունեն իրենց խնդիրները: Թիմի հայտից դուրս է մնացել հիմնական դարպասապահ Սորենսենը եւ հոլանդացիենրի հետ խաղում դարպասն է պաշտպանելու Ստեֆան Անդերսենը: Պաշտպանության գծում ամեն ինչ ավելի լավ կլիներ, եթե խաղից մեկ օր առաջ չհոսպիտալացվեր  Նիկի Զիմլինգը, ձեռքի մատի կոտրվածքի կասկածանքով: Հետո պարզ դարձավ, որ ֆուտբոլիստը կոտրվածք չունի, բայց այնուամենայնիվ նա կարող է բաց թողնել հանդիպումը:

Հարձակման եզրերում Մորտեն Օլսենի համար շատ դժվար է կողմնորոշվելը: Միքայել Կորն - Դելի, Դենիս Ռոմեդալ, Լասե Շենե, Միքայել Սիլբերբաուեր, ահա այս ֆուտբոլիստներից մարզիչը կանի իր ընտրությունը:

Դանիայի հավաքականի հավանական կազմը
Անդերսեն – Յակոբսեն, Կյեր, Ագգեր, Ս. Պոուլսեն, Կ.Պոուլսեն, Ռոմեդալ, Կվիստ - Էրիքսեն, Բենդտներ, Կրոն Դելի

Բուքմեյքերների կարծիքը
Հոլանդիայի հաղթանակը՝ 1,6
Ոչ-ոքի՝ 4
Դանիայի հաղթանակը՝ 5,7

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով