Մարդիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը մեկնաբանել է պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուի եւ ուելսցի Գարեթ Բեյլի հնարավոր տեղափոխության մասին լուրերը:
«Երբեք չէի քննարկի Բեյլի տրանսֆերի հարցով առաջարկները՝ անկախ գումարից: Նա եզակի ֆուտբոլիստ է, ով շատ օգտակար է թիմին: Գարեթը «Ռեալի» առանցքային խաղացողներից է: Նույնը վերաբերում է նաեւ Կրիշտիանու Ռոնալդուին: Չեմ կարող «Ռեալի» ապագան պատկերացնել առանց Կրիշտիանուի»,- նախագահի խոսքը մեջբերում է Marca-ն:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում