12:14  ,  9 հունիսի, 2012

Մորտեն Օլսեն. Նախանձում եմ հոլանդացիներին

Ֆուտբոլի Դանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Մորտեն Օլսենը կարծիք է հայտնել հոլանդացիների հետ առաջիկա հանդիպման վերաբերյալ:

«Երբ տեսնում եմ՝ ինչպես են խաղում հոլանդացիները, ուղղակի սկսում եմ նախանձել նրանց: Հոլանդիայի հավաքականն ակնհայտ ֆավորիտ է ինչպես B խմբում, այնպես էլ մրցաշարում: Ես վատատես չեմ, այլ ընդհակառակն իրատես եմ:

Ես տեսնում եմ նրանց հնարավորությունները, այդ իսկ պատճառով պատկերացնում եմ, թե ում հետ ենք գործ ունենալու: Ոչ մի դեպքում չեմ թերագնահատում մեր հնարավորությունները: Հոլանդացիների նպատակը չեմպիոն հռչակվելն է, իսկ մեր խնդիրը խմբից դուրս գալն է: Կհաղթենք հոլանդացիներին, եթե հաջողությունն ուղեկցի մեզ»,- Օլսենի խոսքը մեջբերում է L’Equipe-ը:

Եվրո-2012-ի B խմբի առաջին տուրի՝ Հոլանդիա – Դանիա հանդիպումը կկայանա հունիսի 9-ին Խարկովի «Մետալիստ» ստադիոնում: Մեկնարկը Երեւանի ժամանակով 20:00-ին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով