09:27  ,  9 հունիսի, 2012

Բուքմեյքերները չեն կասկածում հոլանդացիների հաղթանակին

Բուքմեյքերական ընկերությունները վստահ են, որ Եվրո-2012-ի B խմբի առաջին տուրում Հոլանդիայի հավաքականը կհաղթի Դանիայի թիմին:

Հոլանդացիների հաղթանակը գնահատվում է 1.62 գործակցով, իսկ դանիացիներինը՝ 5.7: Ոչ ոքին ունի 3.7 գործակից:

Հանդիպումը կկայանա հունիսի 9-ին Խարկովի «Մետալիստ» ստադիոնում: Մեկնարկը Երեւանի ժամանակով 20:00-ին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով