11:53  ,  27 մարտի, 2015

Շարապովայի անակնկալ պարտությունը Մայամիում

Մայամիում ընթացող թենիսի կանանց WTA շարքի մրցաշարի երկրորդ շրջանում անակնկալ պարտություն է կրել ռուս Մարիա Շարապովան: Աշխարհի երկրորդ ռակետը 2 սեթում պարտվել է իր հայրենակից Դարյա Գավրիլովային, ով 97-րդն է WTA-ի վարկանիշային աղյուսակում: 1 ժամ 49 րոպե տեւած մրցախաղում Գավրիլովան առավելության է հասել 7:6, 6:3 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում