18:47  ,  25 մարտի, 2015

Գաել Անդոնյանը եւ Ռուսլան Կորյանը ստացան Հայաստանի հավաքականի մարզաշապիկներ եւ մասնակցեցին մարզմանը

Ալբանացիների դեմ Եվրո-2016-ի ընտրական խաղին նախապատրաստվող ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը մարտի 25-ին անցկացնում է մարզում, որի մեկնարկային 15 րոպեներին ներկա էին նաեւ լրագրողները:

Մարտի 23-ից Ավանի ֆուտբոլային ակադեմիայում հավաք անցկացնող Հայաստանի թիմի մարզմանը չմասնակցեցին միայն վնասվածքից վերականգնվող Կառլեն Մկրտչյանը ղազախական «Տոբոլից» եւ շվեյցարական «Ցյուրիխի» կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանը, ով Հայաստան երիտասարդական հավաքականի կազմում հանդես եկավ Լատվիայի դեմ 2։2 հաշվով ավարտված ընկերական խաղում եւ դարձավ գոլի հեղինակ:

Մարզվողների թվում էր նաեւ մարտի 25-ին ծննդյան 24-րդ տարեդարձը նշող Նորայր Ասլանյանը հոլանդական «Ալմերե Սիթիից»: Առաջին անգամ ազգային թիմ հրավիրված ֆրանսիական «Մարսելի» 21-ամյա պաշտպան Գաել Անդոնյանը եւ Տաշքենդի «Լոկոմոտիվի» 26-ամյա կիսապաշտպան Ռուսլան Կորյանը մարզումից առաջ ստացան Հայաստանի հավաքականի մարզաշապիկներ: 

Այս պահին մարզումը դեռ շարունակվում է: Մարզման վերջում Հայաստանի հավաքականի երկու ֆուտբոլիստներ կպատասխանեն լրագրողների հարցերին:

Ալբանիա – Հայաստան հանդիպումը տեղի կունենա մարտի 29-ին Էլբասան քաղաքում: Բեռնար Շալանդի թիմն Ալբանիա կմեկնի մարտի 27-ին: 

Դավիթ Եղիազարյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով