16:33  ,  24 մարտի, 2015

Միշել Պլատինին վերընտրվեց ՈւԵՖԱ-ի նախագահի պաշտոնում

Ֆրանսիացի լեգենդար ֆուտբոլիստ Միշել Պլատինին վերընտրվել է ՈւԵՖԱ-ի նախագահի պաշտոնում, հայտնում է կազմակերպության կայքը:

Պլատինին 2007-ից է ղեկավարում ՈւԵՖԱ-ն: Այդ տարի նա քվեարկությամբ հաղթել էր գործող նախագահ Լենարտ Յուհանսոնին: 59-ամյա ֆրանսիացին ՈւԵՖԱ-ի նախագահի պաշտոնում վերընտրվել էր 2011-ին, երբ չէր ունեցել մրցակիցներ, ինչպես այս տարի:

Ֆուտբոլային կարիերայի տարիներին Պլատինին հանդես է եկել «Նանսիում», «Սենտ Էթյենում» եւ Թուրինի «Յուվենտուսում»: 1983-ին, 1984-ին եւ 1985-ին նա արժանացել է «Ոսկե գնդակին», իսկ 1984-ին Ֆրանսիայի հավաքականի կազմում դարձել է Եվրոպայի չեմպիոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում