00:58  ,  24 մարտի, 2015

Արթուր Միրանյան. Ես հայ եմ եւ պարտավոր եմ խաղալ Հայաստանի հավաքականում

Ես հայ եմ եւ պարտավոր եմ խաղալ Հայաստանի հավաքականում, ասել է Ուկրաինայի պատանեկան հավաքականի, Դոնեցկի «Շախտյորի» նախկին խաղացող, այժմ մակեդոնական «Վարդարն» ու Հայաստայի երիտասարդական հավաքականը ներկայացնող 19-ամյա Արթուր Միրանյանը:

«Մակեդոնիայի առաջնությունում գերակշռում է ուժային ֆուտբոլը: Լավ մակարդակի առաջնություն է: Աստղեր էլ կան՝ Կիեւի «Դինամոյի» նախկին խաղացող Գորան Պոպովը: Դեռ երկու տարվա պայմանագիր ունեմ: Շատ եմ ցանկանում օգնել «Վարդարին» վերադարձնել չեմպիոնի տիտղոսը: Իհարկե, ես ցանկանում եմ խաղալ ուժեղ առաջնություններում եւ կաշխատեմ, որպեսզի իրագործեմ երազանքս:

Ես հայ եմ եւ պարտավոր եմ խաղալ Հայաստանի հավաքականում: Ուկրաինայի թիմում խաղում էի ժամանակավոր: Ես հայրենասեր մարդ եմ եւ հպարտ եմ, որ հայ եմ: Շնորհակալ եմ Ուկրաինային, որտեղ գտա ֆուտբոլային ուղիս: Ես շատ ուրախ էի, երբ առաջին անգամ հրավեր ստացա Հայաստանի հավաքական: Հիմա բարդ է մեզ համար: Ընտրական մրցաշարի առաջին խաղերը վատ անցկացրինք: Բայց սա ֆուտբոլ է: Առջեւում դեռ շատ խաղեր կան: Տեսնենք, թե ինչ կլինի»,- Արթուր Միրանյանի խոսքը մեջբերում է Football.ua-ն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում