10:22  ,  18 մարտի, 2015

«Սեւիլիայի» պաշտպանը խաղի ժամանակ միզել է պահեստայինների նստարանին

Զվարճալի միջադեպ է գրանցվել «Սեւիլիայի» եւ «Էլչեի» միջեւ իսպանական Պրիմերայի 27-րդ տուրի խաղում:

«Սեւիլիայի» իսպանացի պաշտպան Ֆերնանդո Նավարոն երկրորդ խաղակեսի ժամանակ պահեստայինների նստարանին միզել է բաժակի մեջ: Այդ դրվագը չի վրիպել օպերատորների ուշադրությունից, փոխանցում է Independent-ը:

Այդ խաղում «Սեւիլիան» հաղթել է 3:0 հաշվով, իսկ Նավարոն մնացել է դաշտի տերերի փոխարինողների թվում: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում