11:43  ,  8 հունիսի, 2012

Դուեյն Ուեյդ. Լեբրոնը Ջեյմսն ապշեցրեց ինձ

«Մայամիի» պաշտպան Դուեյն Ուեյդը NBA-ի կիսաեզրափակիչում «Բոստոնի» նկատմամբ տարած հաղթանակից հետո գովեստի խոսքեր է ասել իր թիմակցի՝ Լեբրոն Ջեյմսի հասցեին:

«Հանդիպման սկզբից նա մտածում էր միայն հաղթանակի մասին: Ես երբեք Ջեյմսին չէի տեսեն նման խաղ ցուցադրելիս: Նա ուղղակի ապշեցրեց ինձ: Այս խաղում նա անկրկնելի էր: Միանշանակ, Լեբրոնն առաջնության լավագույն բասկետբոլիստներից մեկն է»,- Ուեյդի խոսքը մեջբերում է ESPN-ը:

Հիշեցնենք, որ «Բոստոնի» հետ խաղում 27-ամյա Ջեյմսը հավաքեց 45 միավոր՝ դառնալով հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով