Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում նահանջել է 5 աստիճանով եւ զբաղեցնում է 79-րդ տեղը: Հայաստանի թիմն ունի 437 միավոր
Լավագույն եռյակում փոփոխություններ չկան: Առաջատարն աշխարհի չեմպիոն Գերմանիան է, որին հաջորդում են Արգենտինան ու Կոլումբիան: Եվրո-2016-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականի մրցակից պորտուգալացիները 7-րդն են, դանիացիները՝ 28-րդը, սերբերը՝ 40-րդը, իսկ ալբանացիները՝ 61-րդը:
Մարտի 29-ին Բեռնար Շալանդի թիմն արտագնա խաղ է անցկացնելու Ալբանիայի հավաքականի հետ:
1 (1). Գերմանիա
2 (2). Արգենտինա
3 (3). Կոլումբիա
4 (4). Բելգիա
5 (5). Հոլանդիա
6 (6). Բրազիլիա
7 (7). Պորտուգալիա
8 (8). Ֆրանսիա
9 (9). Ուրուգվայ
10 (12). Իտալիա
11 (10). Իսպանիա
28 (28). Դանիա
33 (33). Ռուսաստան
40 (39). Սերբիա
56 (52). Թուրքիա
61 (63). Ալբանիա
79 (74). Հայաստան
139 (147). Ադրբեջան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում