ՖԻՖԱ. Հայաստանի հավաքականը նահանջել է

13:40   12 մարտի, 2015

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում նահանջել է 5 աստիճանով եւ զբաղեցնում է 79-րդ տեղը: Հայաստանի թիմն ունի 437 միավոր

Լավագույն եռյակում փոփոխություններ չկան: Առաջատարն աշխարհի չեմպիոն Գերմանիան է, որին հաջորդում են Արգենտինան ու Կոլումբիան: Եվրո-2016-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականի մրցակից պորտուգալացիները 7-րդն են, դանիացիները՝ 28-րդը, սերբերը՝ 40-րդը, իսկ ալբանացիները՝ 61-րդը:

Մարտի 29-ին Բեռնար Շալանդի թիմն արտագնա խաղ է անցկացնելու Ալբանիայի հավաքականի հետ:

ՖԻՖԱ, վարկանիշային աղյուսակ

1 (1). Գերմանիա

2 (2). Արգենտինա

3 (3). Կոլումբիա

4 (4). Բելգիա

5 (5). Հոլանդիա

6 (6). Բրազիլիա

7 (7). Պորտուգալիա

8 (8). Ֆրանսիա

9 (9). Ուրուգվայ

10 (12). Իտալիա

11 (10). Իսպանիա

28 (28). Դանիա 

33 (33). Ռուսաստան

40 (39). Սերբիա 

56 (52). Թուրքիա

61 (63). Ալբանիա  

79 (74). Հայաստան 

139 (147). Ադրբեջան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։