09:51  ,  8 հունիսի, 2012

Daily Mail. Բեքհեմը կմասնակցի Օլիմպիական խաղերին

Ամերիկյան «Լոս Անջելես Գելեքսիի» կիասապաշտպան Դեւիդ Բեքհեմը հայտնվել է Անգլիայի օլիմպիական հավաքականի ընդայնված կազմում:

Թիմի գլխավոր մարզիչ Ստյուարտ Պիրսը 37-ամյա ֆուտբոլիստին ընդգրկել է 35 ֆուտբոլիստներից բաղկացած ցուցակում: Անգլիայի օլիմպիական հավաքականի վերջնական կազմը կհրապարակվի հուլիսի 6-ին:

Daily Mail-ը գրում է, որ Դեւիդ Բեքհեմը մասնակցելու է լոնդոնյան խաղերին:
Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերին կարող են մասնակցել մինչեւ 21 տարեկան ֆուտբոլիստներ, եւ երեք խաղացողներ առանց տարիքային սահմանափակման: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով