Կիպրոսում ավարտվեց ՈւԵՖԱ-ի Զարգացման մրցաշարը, որին մասնակցում էին Հայաստանի մինչեւ 15 եւ 14 տարեկանների հավաքականները: Հայաստանի մինչեւ 15 տարեկանների հավաքականը վերջին խաղում մրցեց Մակեդոնիայի թիմի հետ եւ պարտվեց 1:2 հաշվով: Հայաստանի մինչեւ 14 տարեկանների հավաքականը 1:3 հաշվով պարտվեց Կիպրոսի հավաքականին, հաղորդում է ՀՖՖ կայքը:
Մրցաշարը հնարավորություն տվեց մի քանի ամիս առաջ կազմավորված Հայաստանի հավաքականների ֆուտբոլիստներին միջազգային փորձ ձեռք բերել:
Մրցաշարն անցկացվում էր առանց միավորների հաշվարկի եւ ավելի շատ միտված էր պատանի ֆուտբոլիստների որակների զարգացմանը եւ փորձ ձեռք բերելուն:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում