19:12  ,  5 մարտի, 2015

Արտյոմ Խաչատուրով. Չեմ ափսոսում, որ ընտրել եմ Հայաստանի հավաքականը

Քիշնեւի «Զիմբրուի» նորեկ, Հայաստանի հավաքականի պաշտպան Արտյոմ Խաչատուրովը պատմել է թիմի խնդիրների մասին։

«Ես նորեկ եմ եւ հարմարվեցի նոր կոլեկտիվին շատ կարճ ժամանակում։ Բոլոր տղաներն ինձ ջերմ ընդունեցին։ Շատերին արդեն ճանաչում էի։ Ամեն ինչ հարթ անցավ։ «Զիմբրուի» խնդիրն է հաղթանակ տանել ամեն խաղում։ Շատ եմ ցանկանում, որ երկրորդ շրջանում մեր թիմը ցույց տա լավ եւ բարձր որակի ֆուտբոլ։ Ես ցանկանում եմ օգուտ տալ թիմին»,- Խաչատուրովի խոսքը մեջբերում է moldfootball-ը։

Լրագրողը նաեւ անդրադարձել է Հայաստանի հավաքականում Արտյոմ Խաչատուրովի կարիերային՝ հարցնելով, թե սխալ չի համարում ազգային թիմի ընտրությունը։ 22-ամյա ֆուտբոլիստը դեռ չի խաղացել Հայաստանի հավաքականում։

«Ես չեմ ափսոսում, որ ընտրել եմ Հայաստանի հավաքականը»,- նշել է Խաչատուրովը, որը Հայաստանի թիմին միացել էր Լյուքսեմբուրգի հետ ընկերական խաղում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում