11:18  ,  5 մարտի, 2015

Մոուրինյո. Ազարը պատժեց մրցակցին

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է «Վեստ Հեմի» նկատմամբ հաղթանակը Պրեմյեր լիգայյի 28-րդ տուրի խաղում, որում միակ գոլի հեղինակ էր դարձել բելգիացի Էդեն Ազարը:

«Ոչ ոք չէր կարող խաղալ ավելի լավ, քան իմ թիմն՝ այսօր: Դա վերաբերում է ոչ միայն ֆուտբոլ խաղին, այլեւ՝ ճնշմանը, լարվածությանն ու էմոցիաներին: Չէինք կարող սպանել խաղը եւ այդ 3 միավորները շատ կարեւոր են մեզ համար: Ազարն այսօր հիանալի էր, նա մրցակցին պատժեց սխալի համար: «Վեստ Հեմը» փորձում էր կանգնեցնել Էդենին, բայց նա գոլ խփեց եւ նաեւ օգնում էր պաշտպանվելիս»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է Daily Mail-ը:

Հիշեցնենք, որ առաջնության ավարտից 10 տուր առաջ «Չելսին» 5 միավոր գերազանցում է երկրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Սիթիին» եւ մեկ խաղ էլ պակաս է անցկացրել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում