10:51  ,  5 մարտի, 2015

Գոմիսն ուշագնաց է եղել «Տոտենհեմի» դեմ խաղում (ֆոտոշարք)

Ուելսյան «Սուոնսիի»  ֆրանսիացի հարձակվող Բաֆետիմբի Գոմիսը Լոնդոնի «Տոտենհեմի» դեմ Պրեմյեր լիգայի 28-րդ տուրի խաղի ժամանակ կորցրել է գիտակցությանը:

Լոնդոնյան խաղում 29-ամյա ֆուտբոլիստը 12-րդ րոպեին խաղադաշտից հեռացվել է պատգարակների օգնությամբ եւ տեղափոխվել է հիվանդանոց: Նա արդեն լավ է զգում եւ հանդես է եկել հայտարարությամբ:

«Ցանկանում եմ հանգստացնել բոլոր նրանց, ովքեր անհանգստանում էին իմ համար: Երկրպագուների համար ամեն ինչ ավելի սարսափելի թվաց, քան իրականում էր: Այժմ ես լավ եմ: Ես հոգնած էի եւ մեծ սթերս էի ապրում հորս առողջական վիճակի պաճառով»,- ասել է Գոմիսը, գրում է Daily Mail-ը:


Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում