09:23  ,  5 մարտի, 2015

Պրիմերա. Փետրվարի լավագույն ֆուտբոլիստը

«Ռայո Վալյեկանոյի» հարձակվող Ալբերտո Բուենոն ճանաչվել է Իսպանիայի առաջնության՝ փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ, հաղորդում է Marca-ն:

Նախորդ ամիս 26-ամյա իսպանացին Պրիմերայի 4 խաղերում դարձել է 5 գոլի հեղինակ: Ընդ որում՝ այդ գոլերից չորսը նա խփել էր «Լեւանտեի» դեմ 25-րդ տուրի խաղի 15 րոպեների ընթացքում:

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Բուենոն հեղինակել է 12 գոլ, ինչը լավագույն ցուցանիշն է իսպանացի ֆուտբոլիստների շրջանում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում