21:18  ,  2 մարտի, 2015

Kicker-ի եւ Bild-ի գնահատականը՝ Հենրիխ Մխիթարյանի խաղին

Հեղինակավոր գերմանական պարբերականները գնահատել են Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործողությունները «Շալկեի» դեմ Գերմանիայի առաջնության 23-րդ տուրի խաղում։

Kicker-ը Մխթարյանի խաղը գնահատել է 2-ով։ Նույն գնահատականն են ստացել նաեւ Օլիվեր Կիրխը, Մատս Հումելսը, Նուրի Շահինը եւ Իլկայ Գյունդոգանը։ «Բորուսիայի» կազմում լավագույնն է ճանաչվել Մարկո Ռոյսը՝ 1.5։

Bild-ը եւս Մխիթարյանի խաղին տվել է 2 գնահատականը։ Նույնը ստացել են նաեւ Օլիվեր Կիրխը, Նեւեն Սուբոտիչը, Մատս Հումելսը, Մարսել Շմելցերը եւ Նուրի Շահինը։ Առավելագույն գնահատականի (1) արժանացել են Իլկայ Գյունդոգանը, Մարկո Ռոյսը եւ Պյեր-Էմերիկ Օբամեյանգը։

Հիշեցնենք, որ «Բորուսիան» հաղթել է 3։0 հաշվով։ Հենրիխ Մխիթարյանը խաղացել է առանց փոխարինման, դարձել է գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում