16:35  ,  26 փետրվարի, 2015

Պաշտոնական. Բուսկետսը «Բարսելոնայում» կմնա մինչեւ 2019-ը

Կատալոնական «Բարսելոնան» պայմանավորվել է կիսապաշտպան Սերխիո Բուսկետսի հետ պայմանագիրը երկարաձգելու հարցում, տեղեկացնում է ակումբի կայքը:

Նոր պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2019թ. հունիսի 30-ը: Այն հնարավոր է երկարաձգվի եւս մեկ տարով: Կողմերը պայմանագիրը կկնքեն փետրվարի 27-ին: Գործարքի այլ մանրամասներ առայժմ չեն հրապարակվում:

Բուսկետսը «Բարսելոնայում» նորամուտը նշել է 2008-ին: Կատալոնական ակումբի կազմում ֆուտբոլիստը մասնակցել է 313 խաղի եւ նվաճել 16 տիտղոս:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում