16:10  ,  26 փետրվարի, 2015

Պաշտոնական. Լեւոն Հայրապետյանը տեղափոխվել է «Փյունիկ»

Երեւանի «Փյունիկը» պայմանագիր է կնքել Հայաստանի հավաքականի պաշտպան Լեւոն Հայրապետյանի հետ, տեղեկացնում է ակումբի ֆեյսբուքյան էջը:

25-ամյա ֆուտբոլիստը երեւանյան ակումբին էր միացել Անթալիայում եւ մասնակցել երկու ընկերական հանդիպման: Գործարքի մանրամասները չեն հրապարակվում: Լեւոնը Հայրապետյանի նախորդ ակումբը չեխական «Պրիբրամն» էր, որտեղից հեռացել էր հունվարի 8-ին եւ ստացել ազատ գործակալի կարգավիճակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով