01:57  ,  26 փետրվարի, 2015

Ռուսլան Կորյանը նորամուտն է նշել Ասիայի Չեմպիոնների լիգայում

Ասիական Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում Տաշքենդի «Լոկոմոտիվը» հյուրընկալվելիս 1:3 հաշվով պարտվել է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլալին»: 

Ուզբեկական ակումբի մեկնարկային կազմում առանց փոխարինման հանդես է եկել 26-ամյա հարձակողական ոճի կիսապաշտպան Ռուսլան Կորյանը, ով վերջերս ռուսական «Լուչ Էներգիայից» էր տեղափոխվել «Լոկոմոտիվ»: Խմբի մյուս խաղում «Ալ Սադը» (Քաթար) եւ «Ֆուլադը» (Իրան) բաժանվել են խաղաղությամբ՝ 0:0:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում