15:38  ,  20 փետրվարի, 2015

«Ուլիսը» վստահ հաղթանակ տարավ «Վարդարի» նկատմամբ

Անթալիայում ուսումնամարզական հավաքը շարունակող Երեւանի «Ուլիսը» վերջին ստուգողական խաղում 3:1 հաշվով հաղթել է մակեդոնական «Վարդարին»:

«Ուլիսի» կազմում գոլի հեղինակ են դարձել Նիկա Պիլիեւը, Իվան Մամախանովը եւ Գեորգի Խուբուան, հայտնում է մակեդոնական ակումբի կայքը

«Վարդարի» մեկնարկային կազմում խաղադաշտ էր դուրս եկել Արթուր Միրանյանը, իսկ Հովհաննես Համբարձումյանն ու Արտակ Դաշյանը չեն մասնակցել խաղին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում