Ռուս մոդել Իրինա Շեյկը սիրահարների օրը նշել է Ֆորմուլա-1-ի բրիտանացի ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնի հետ, տեղեկացնում է El Mundo Deportivo-ն:
Շեյկն այս տարվա հունվարին է բաժանվել Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուից: Լուիս Հեմիլթոնն էլ հարաբերությունները դադարեցրել էր հայտնի երգչուհի Նիկոլ Շերզինգերի հետ:
Լրագրողները Շեյկին եւ Հեմիլթոնին միասին տեսել են փետրվարի 14-ին՝ սիրահարների օրը: Այդ օրը Շեյկն Instagram-ում հրապարակել է լուսանկար, որտեղ ցուցադրել է վարդերի փունջը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում