Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը փետրվարի 15-ին երկարաձգել է Մոսկվայի «Սպարտակի» հետ գործող պայմանագիրը, հայտնում է ակումբի կայքը:
Գործարքի մանրամասները չեն հրապարակվում: 27-ամյա Մովսիսյանի նախորդ համաձայնագիրը նախատեսված էր մինչեւ 2017 թվականը եւ նա ստանում էր տարեկան 2 միլիոն դոլար աշխատավարձ:
Նոր պայմանագիր կնքելուց հետո «Սպարտակի» գլխավոր տնօրեն Ռոման Ասխաբաձեն պատմել է, որ կողմերի միջեւ բանակցությունները շատ արագ են տեղի ունեցել:
«Շատ ուրախ ենք, որ Յուրայի կարգի ֆուտբոլիստը երկարաձգեց պայմանագիրը: Սա Մովսիսյանի՝ «Սպարտակի» հանդեպ վերաբերմունքի հերթական ապացույցն է, մեր թիմի մարզաշապիկով խաղալու եւ հաջողության հասնելու նրա ցանկությունը: Յուրայի տեղափոխության մասին լուրերը հիմնավորված չէին: Հարձակվողը տարիներ առաջ էր որոշել իր ապագան կապել «Սպարտակի» հետ: Բանակցությունները շատ արագ տեղի ունեցան: Գրեթե ամեն բան որոշվեց մեկ օրում»,- նշել է Ասխաբաձեն:
Հիշեցնենք, որ Մովսիսյանը 2013-ին ռուսական «Կրասնոդարից» է տեղափոխվել «Սպարտակ», որի կազմում մասնակցել է ընթացիկ մրցաշրջանի 8 խաղի՝ դառնալով մեկ գոլի եւ 2 գոլային փոխանցման հեղինակ: Ավելի վաղ նա ճանաչվել էր «Սպարտակի»՝ 2013/2014թթ. մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ: Այս օրերին Յուրան մոսկովյան ակումբի հետ հավաքի է մասնակցում թուրքական Բելեկում: Հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են գրմանական մի քանի ակումբներ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:41 , 2 հոկտեմբերի 
23:23 , 1 հոկտեմբերի
23:17 , 1 հոկտեմբերի
22:27 , 1 հոկտեմբերի
21:58 , 1 հոկտեմբերի
21:06 , 1 հոկտեմբերի
20:15 , 1 հոկտեմբերի 
19:12 , 1 հոկտեմբերի 
19:03 , 1 հոկտեմբերի
18:16 , 1 հոկտեմբերի