14:27  ,  13 փետրվարի, 2015

Միխայիլ Վարդապետովը՝ Օզբիլիսի ապաքինման ժամկետների մասին

Մոսկվայի «Սպարտակի» բժշկական բաժնի պետ Միխայիլ Վարդապետովը նոր տեղեկություններ է հայտնել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսի վնասվածքի մասին:

«Ամեն ինչ ընթանում է լավ: Օզբիլիսը շարունակում է վերականգնվել ֆիզպատրաստվածության մարզիչ Խավյեր Նոյա Սալյեսի ղեկավարությամբ: Հուսով ենք, որ ամենաուշը մարտի վերջին կամ ապրիլի սկզբին Արասի սահմանափակումները կհանվեն եւ նա կմարզվի ընդհանուր խմբում»,- Վարդապետովի խոսքը մեջբերում է Championat-ը:

Հիշեցնենք, որ Օզբիլիսն Անթալիայում անհատական ծրագրով մարզվում է «Սպարտակի» երկրորդ թիմի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում