17:33  ,  10 փետրվարի, 2015

Ձյուբան կհեռանա «Սպարտակից» արդեն այս շաբաթ

Մոսկվայի «Սպարտակի» եւ Ռուսաստանի հավաքականի հարձակվող Արտյոմ Ձյուբան արդեն այս շաբաթ հնարավոր է տեղափոխվի Սանկտ Պետերբուրգի «Զենիթ», հաղորդում է sport-express-ը: Ֆուտբոլիստն արդեն կնքել է պայմանագիր «Զենիթի» հետ եւ պետք է ամռանը տեղափոխվեր ազատ գործակալի կարգավիճակում:

Սակայն այժմ 26-ամյա հարձակվողը չի մարզվում «Սպարտակի» գլխավոր թիմի հետ: Նա Թուրքիայում մարզումներ է անցկացնում մոսկովյան ակումբի երիտասարդական կազմի հետ: «Սպարտակի» սեփականատեր Լեոնիդ Ֆեդունը խուսափել է մեկնաբանել իրավիճակը՝ չհաստատելով, որ Ձյուբան մրցաշրջանի երկրորդ կեսը եւս կանցկացնի իր թիմում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով