01:01  ,  10 փետրվարի, 2015

Բադեն-Բադեն. Արոնյանը 5-րդն է, հաղթողի կոչումը կվիճարկեն Կարլսենն ու Նայդիչը

Բադեն-Բադենի շախմատային սուպերմրցաշարի հաղթողի կոչումը թայ-բրեյքում կվիճարկեն աշխարհի չեմպին Մագնուս Կարլսենը եւ Գերմանիան ներկայացնող Արկադի Նայդիչը, որոնք 7 հնարավորից վաստակեցին 4.5-ական միավոր:

3-4-րդ տեղերը կիսեցին անգլիացի Մայքլ Ադամսն ու իտալացի Ֆաբիանո Կարուանան՝ 4-ական միավոր: Լեւոն Արոնյանը 3.5 միավորով 5-րդն է: Նույնքան միավոր վաստակեց նաեւ ֆրանսիացի Էթյեն Բաքրոն՝ գրավելով 6-րդ տեղը: Աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը նախավերջինն է՝ 2.5 միավոր: Մրցաշարային աղյուսակը եզրափակեց Գերմանիան ներկայացնող Դավիթ Բարամիձեն՝ 1.5 միավոր:

Բադեն-Բադեն, 7-րդ տուր 

Արկադի Նայդիչ (Գերմանիա) - Լեւոն Արոնյան (Հայաստան)՝ 0.5:0.5

Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - Էթյեն Բաքրո (Ֆրանսիա)՝ 0.5:0.5

Դավիթ Բարամիձե (Գերմանիա) - Ֆաբիանո Կարուանա (Իտալիա)՝ 0.5:0.5

Մայքլ Ադամս (Անգլիա) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)՝ 1:0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով