Գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը Մոսկվայում փառատոնի գլխավոր մրցաշարում 9 հնարավորից վաստակել է 7 միավոր եւ 244 մասնակիցների մեջ բաժանել 2-5-րդ տեղերը, հայտնում է Armchess-ը:
Լրացուցիչ ցուցանիշներով Պետրոսյանը զբաղեցրել 4-րդ տեղը: 8 միավորով առաջին մրցանակը նվաճել է գրոսմայստեր Էռնեստո Ինարկիեւը (Ռուսաստան):
Փառատոնի ուսանողական մրցաշարում, որն անցկացվում էր շրջանային մրցակարգով, Սամվել Տեր-Սահակյանը 9 հնարավորից վաստակել է 6 միավոր եւ նվաճել է առաջին մրցանակը:
Փառատոնի շրջանակում անցկացված սիրող շախմատիստների մրցաշարում ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Վ. Մանուկյանը 9 հնարավորից վաստակել է 7,5 միավոր եւ 326 մասնակիցների մեջ բաժանել է 2-4-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով Մանուկյանը զբաղեցրել 3-րդ տեղը: 8,5 միավորով մրցաշարի հաղթող է դարձել Սերգեյ Գալախովը (Ռուսաստան):
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում