Սամվել Տեր-Սահակյանը` մոսկովյան մրցաշարի հաղթող

14:37   9 փետրվարի, 2015

Գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը Մոսկվայում փառատոնի գլխավոր մրցաշարում 9 հնարավորից վաստակել է 7 միավոր եւ 244 մասնակիցների մեջ բաժանել 2-5-րդ տեղերը, հայտնում է Armchess-ը:

Լրացուցիչ ցուցանիշներով Պետրոսյանը զբաղեցրել 4-րդ տեղը: 8 միավորով առաջին մրցանակը նվաճել է գրոսմայստեր Էռնեստո Ինարկիեւը (Ռուսաստան):

Փառատոնի ուսանողական մրցաշարում, որն անցկացվում էր շրջանային մրցակարգով, Սամվել Տեր-Սահակյանը 9 հնարավորից վաստակել է 6 միավոր եւ նվաճել է առաջին մրցանակը:

Փառատոնի շրջանակում անցկացված սիրող շախմատիստների մրցաշարում ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Վ. Մանուկյանը 9 հնարավորից վաստակել է 7,5 միավոր եւ 326 մասնակիցների մեջ բաժանել է 2-4-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով Մանուկյանը զբաղեցրել  3-րդ տեղը: 8,5 միավորով մրցաշարի հաղթող է դարձել Սերգեյ Գալախովը (Ռուսաստան): 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։