Մոսկվայի «Լոկոմոտիվի» նախկին հարձակվող Արշակ Կորյանը տեղափոխվել է հոլանդական «Վիտես», տեղեկացնում է sport express-ը:
19-ամյա հարձակվողն ուներ ազատ գործակալի կարգավիճակ եւ հոլանդական ակումբի հետ կնքել է կես տարվա պայմանագիր: Ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո Կորյանը «Վիտեսի» հետ կքննարկի պայմանագիրը երկարաձգելու հարցը:
Կորյանը լավ տպավորություն է թողել հոլանդական ակումբի ղեկավարների վրա: Ֆուտբոլիստի հետ կնքվել է կարճաժամկետ պայմանագիր, քանի որ նրա տարիքը հայտնվել է Հոլանդիայի օրենքով նվազագույն աշխատավարձ ստացող ֆուտբոլիստների ցուցակում: Կորյանի աշխատավարձը ցածր չէ:
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը Ռուսաստանի երիտասարդական ընթացիկ առաջնությունում մասնակցել է 14 խաղի եւ դարձել 13 գոլի հեղինակ: Կորյանը նախկինում խաղացել է Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականում, սակայն հետագայում ելույթները շարունակել է Ռուսաստանի երիտասարդական թիմում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում