Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն անդրադարձել է Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Անդրե Շյուրլեի նկատմամբ հետաքրքրության լուրին:
«Մենք սկզբունքորեն չենք մեկնաբանում այդպիսի կեղծ լուրերը»,- Վատցկեի խոսքը փոխանցում է Bild-ը:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ դորտմունդյան ակումբը հետաքրքրված է Շուրլեի ծառայություններով եւ ցանկանում է նրա միջոցով փոխարինել Մարկո Ռոյսին, ով մրցաշրջանի ավարտից հետո, ամենայն հավանականությամբ, կհեռանա «Բորուսիայից»:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում