00:20  ,  22 հունվարի, 2015

Յուրա Մովսիսյանն Իսպանիայում միացել է «Սպարտակին»

Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը միացել է Մոսկվայի «Սպարտակին», որը հունվարի 21-ից փետրվարի 1-ը հավաք կանցկացնի իսպանական Մարբելիայում, փոխանցում է ակումբի ֆեյսբուքյան էջը:

Մովսիսյանն ուշացումով է ժամանել Իսպանիա եւ չի մասնակցել թիմի առաջին մարզմանը: Մարբելիայում «Սպարտակն» ընկերական խաղեր է անցկացնելու լեհական «Զավիշայի» (հունվարի 30) եւ բուլղարական «Լուդոգորեցի» (հունվարի 31) հետ:

Մուրատ Յակինի թիմի երկրորդ հավաքը կկայանա փետրվարի 6-22-ը թուրքական Բելեկում, որտեղ ռուսական ակումբը կհանդիպի ավստրիական «Վակերին» (փետրվարի 11), Երեւանի «Ուլիսին» (փետրվարի 14), Տրնավայի «Սպարտակին» (փետրվարի 17), Մինսկի «Դինամոյին» (փետրվարի 19) եւ նորվեգական «Ստրեմսգոդսենին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով