09:25  ,  21 հունվարի, 2015

Վեյկ Ան Զեե. Լեւոն Արոնյանը կմրցի ադրբեջանցի Ռաջաբովի հետ

Հոլանդիայի Վեյկ Ան Զեե քաղաքում ընթացող Tata Steel Chess շախմատային սուպերմրցաշարում հունվարի 21-ին կկայանան 10-րդ տուրի պարտիաները: Լեւոն Արոնյանը սեւերով կմրցի ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի հետ: Աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը նույնպես սեւերով ուժերը կչափի ուկրաինացի Վասիլի Իվանչուկի հետ:

Բոլոր պարտիաները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 16:30-ին:

Tata Steel Chess-2015, 10-րդ տուր   

Թեյմուր Ռաջաբով (Ադրբեջան) - Լեւոն Արոնյան (Հայաստան)

Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)

Բահադուր Ջոբավա (Վրաստան) - Ֆաբիանո Կարուանա (Իտալիա)  

Լյուկ վան Վելի (Հոլանդիա) - Հոու Յիֆան (Չինաստան)

Իվան Շարիչ (Խորվաթիա) - Անիշ Գիրի (Հոլանդիա)

Դին Լիրեն (Չինաստան) - Ուեսլի Սո (ԱՄՆ)

Ռադոսլավ Վոյտաշեկ (Լեհաստան) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում